Սպորտ 

Եվս երկու կորուստ Զագրեբի երիտասարդական ռինգում

analitik.am

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկրորդ հանդիպումը անցկացրեց 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 1/8 եզրափակչում 0:3 հաշվով զիջեց մոլդովացի Դորին Բուչային:
Հաջողությունն ուղեկից չէր նաև 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանին, որը պարտվեց իտալացի Լիզի Վիչենցոյին:
Իսկ ահա, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանն իր երկրորդ հանդիպումում, հաղթելով սերբ Ֆլորիան Սաբոյին 3:0 (29:28, 29:28, 29:28) հաշվով,դուրս եկավ քառորդ երզափակիչ: +9 1կգ քաշային Գնել Մուրադյանը 1/8 եզրափակչում 3:0 (30:27, 30:27, 30:27) հաշվով պարտության մատնեց Լեհաստանի պատվիրակ Միլոշ Վոդեցկիին:
Հավելենք, որ նախկինում քառորդ եզրափակչի ուղեգրեր էին նվաճել նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը:

Նույն շարքից