Սպորտ 

Տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը` հյուրընկալվելով Ղազախստանի հավաքականին: Արդեն հայտնի է երկու հանդիպումներից առաջ թիմերի գլխավոր մարզիչների ասուլիսների և նախախաղային մարզումների ժամանակացույցը.

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկի նախախաղային մամուլի ասուլիսը՝  հոկտեմբերի 7՝ ժամը 18:30 «Աստանա Արենա» մարզադաշտ

 

Ղազախստանի հավաքականի նախախաղային մարզում՝ հոկտեմբերի 7՝ ժամը 19:00՝ «Աստանա Արենա» մարզադաշտ

 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 7՝ ժամը 20:00՝ «Աստանա Արենա» մարզադաշտ 

 

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը՝ հոկտեմբերի 7՝ ժամը 20:30՝ «Աստանա Արենա» մարզադաշտ

  

*Ասուլիսների և մարզումների ժամերը նշված են տեղական ժամանակով:

 

Մարզումներին և մամուլի ասուլիսներին կարող են ներկա գտնվել միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչները: Նախախաղային մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Նույն շարքից