Սպորտ 

Իջևանի քաղաքային մարզադպրոցում բռնցքամարտի նոր ռինգ կտեղադրվի

analitik.am

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր` հոկտեմբերի 24-ին, համաձայն նախապես կազմված ժամանակացույցի, մեկնել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ: Նախարարը լինելու է Մովսես գյուղի հանրակրթական դպրոցում, այցելելու է մարզադահլիճ, ծանոթանալու է համայնքում ֆիզիկական կուլտուրային և սպորտին առնչվող առկա խնդիրներին: Գաբրիել Ղազարյանը գյուղի դպրոցին է տրամադրելու մարզագույք` գնդակներ, մագլցման պարաններ, վոյելբոլի ցանցեր, այծիկ, նժույգ և այլն:

 

Նախքան Մովսես կատարվելիք այցը, նախարար Ղազարյանը կլինի մարզի Իջևան քաղաքում, կհանդիպի քաղաքապետ Վարդան Ղալումյանին և նրա հետ կայցելի քաղաքի մարզադպրոց, որտեղ տեղադրվելու է բռնցքամարտի նոր ռինգը և որի տեղադրման աշխատանքների հետ կապված խորհրդատվության նպատակով նախարարի հետ Իջևան է մեկնել նաև համապատասխան մասնագետ: 

Նույն շարքից