Սպորտ 

Ռինգը սպասում է Սյուզի Կենտիկյանին

analitik.am

Գերթեթև քաշային կարգում WBA վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը նոյեմբերի 8-ին ռինգ դուրս կգա: Նա կփորձի պաշտպանել տիտղոսը: Մրցակցուհին  ճապոնացի Նաոկո Ֆուձիոկին է:

Հիշեցնենք, որ Կենտիկյանը վերջին հանդիպումն անցկացրել էր 2014-ի մայիսի 31-ին և նոկաուտով  9-րդ ռաունդում հաղթել էր դան Բի-Կիմին:

«Ծանր մրցամարտ է սպասվում: Ֆուձիոկին աշխարհի ուժեղագույն մարզուհիներից է: Սա մեծ փորձություն է ինձ համար: այդուհանդերձ,  այդպիսի հանդիպումները  յուրահատուկ խթան են  և լիցք են հաղորդում ինձ»,-  ասել է Կենտիկյանը:

Նույն շարքից