Սպորտ 

Անապայում ռինգ դուրս կգա Հայաստանի 12 բռնցքամարտիկ

analitik.am

2014-ի նոյեմբերի 1-8-ը Ռուսաստանի Անապա քաղաքում կայանալիք բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես կգա 12 մարզիկ: Թիմի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարած հավաքականն այսպիսի կազմ ունի. Ժիրայր Սարգսյան (46 կգ), Վահե Բադալյան (48 կգ),  Արման Անտոնյան (50 կգ), Մնացական Հարությունյան  (52 կգ), Սարգիս Մարգարյան  (54 կգ), Գևորգ Հարությունյան (57 կգ), Արման Սիմոնյան (60 կգ), Արտուշ Հովհաննիսյան (63 կգ), Գուրգեն Մարդոյան  (66 կգ), Հայկ Հովհաննիսյան  (70կգ), Վան Մելքումյան (75կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+80 կգ):

Նույն շարքից