Սպորտ 

Մայք Թայսոնը խոստովանել է, որ իրեն բռնաբարել են

analitik.am

Համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնն ուշագրավ հայտարարություն է արել, ասելով, որ իրեն մեկ անգամ բռնաբարել են:

Դեպքը կատարվել է, երբ Մայքը 7 տարեկան է եղել: Նրան բռնաբարել է մի մոլագար: Ամերիկացի լեգենդար ծանրքաշային բռնցքամարտիկը ծնվել է 1966-ի հունիսի 30-ին Թայսոնը համարվել է անհաղթահարելի, եղել է ամենաերիտասարդ բռնցքամարտիկը, որը 20 տարեկանում դարձել է WBC, WBA և IBF վարկածներով  պրոֆեսիոնալների  աշխարհի չեմպիոն:

Եվ ահա, նա հայտնել է, որ փողոցում իրեն ծերունի է մոտեցել և, տանելով լքված ինչ-որ վայր՝ բռնաբարել իրեն: Բռնցքամարտիկի խոսքով՝ դա տեղի է ունեցել իր կյանքում միայն մեկ անգամ, սակայն ինքը մինչև այժմ հիշում է այդ դրվագը: 1992-ին Թայսոնը  բռնաբարության համար 6 տարով դատապարտվել էր և բանտում անցկացրել 3 տարի: Իսկ 2008-ին բռնցքամարտիկը կալանավորվել էր թմրանյութեր օգտագործելու համար:

 

Նույն շարքից