Սպորտ 

Երկրորդ կորուստը բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

analitik.am

Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 33 երկրի 254 բռնցքամարտիկ: Հայաստանի հավաքականի մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ կարողություններ է փորձում մեր երկրի 12 պատվիրակ:

Երևանցի 57 կգ քաշային Գևորգ Հարությունյանը 1/16-րդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասավ լիտվացի Գիլվիտաս Լուկոսյունասի նկատմամբ: Նա հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 4-ին: Մեր բռնցքամարտիկի մրցակիցն է  շոտլանդացի Քալում Ստյուարտը:
54 կգ քաշային երևանցի բռնցքամարտիկ Սարգիս Մարգարյանը հավասար պայքարում պարտվեց: Նա  1:2 (28:29, 28:29, 29:28) հաշվով զիջեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Պարասչիվին: Սա Հայաստանի հավաքականի երկրորդ կորուստն է: Մրցումների առաջին օրը 50 կգ քաշային աբովյանցի մարզիկ Արման Անտոնյանը համառ պայքարում 1:2 (28:29, 28:29, 30:27) հաշվով պարտվել էր լիտվացի Արթուրաս Լինկովսկոիին և դարձել հանդիսական:

Նույն շարքից