Սպորտ 

Առնվազն մեկ բրոնզե մեդալ բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

analitik.am

Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող մինչև 16 տարեկան բռնցքամարտիկների  Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում գերծանր քաշային  Գուրգեն Հովհաննիսյանը քառորդ եզրափկչում հաղթեց թուրք Սալահաթին Ղոչաօղլուին և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Երկրորդ հաղթանակը տարավ 75 կգ քաշային Վան Մելքումյանը: Նա 1/8 եզրափակչում առավելության հասավ վրացի Տարաս Կանդելակիի նկատմամբ և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Նույնպիսի պատվի արժանցավ նաև 1/8 եզրափակչում իր օգտին հաղթանակ գրանցած 48 կգ քաշային Վահե Բադալյանը, որը առավելության հասավ  Իսրաելի ներկայացուցիչ Ֆեդի Մալակխի նկատմամբ: Իսկ ահա, 46 կգ քաշային  Ժիրայր Սարգսյանը և 70 կգ քաշային Հայկ Հովհաննիսյանը պարտություններ կրեցին և դուրս մնացին պայքարից: Առաջինը զիջեց արդբեջանցի Ռուսլան Ռուստամովին, իսկ երկրորդը՝ Բելառուսի պատվիրակ Նիկիտա Կրասնաբաևին:

Նույն շարքից