Սպորտ 

Հաղթանակ և 4 կորուստ բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում

analitik.am

Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող մինչև 16 տարեկան բռնցքամարտիկների  Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 12 ներկայացուցչից 6-ը քառորդ եզրափակիչ էր դուրս եկել:

Մեր երկրի 5 մարզիկ հանդիպում անցկացրեց, ցավոք, մերոնցից միայն մեկին էր հաջողությունն ուղեկից:

48 կգ քաշային Վահե Բադալյանը հաղթեց իտալացի Կարմելո Վելֆին և կշարունակի պայքարը մեդալների համար:
52 կգ քաշային Մնացական Հարությունյանը զիջեց ռուսաստանցի Ալբերտ Ռոդիոնովին, 63 կգ քաշային Արտուշ Հովսեփյանը՝ ռուսաստանցի Իսա Էվլոևին, 66 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ ռուսատանցի Ալեքսեյ Սիմիկին,
75 կգ քաշային Վան Մելիքյանը՝  ռումինացի Քրիստիան Ֆլորին:
Նոյեմբերի 7- ին կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումների կմասնակցեն գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, 48 կգ քաշային Վահե Բադալյանը:

Նույն շարքից