Սպորտ 

Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա առանց Հայաստանի պատանի բռնցքամարտիկների

analitik.am

Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող մինչև 16 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակչում էին  մեր հանրապետության երկու պատվիրակ: Ցավոք, նրանք պարտվեցին  և բավարարվեցին բրոնզե մեդալով:

Փաստորեն, Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա առանց Հայաստանի պատանի բռնցքամարտիկների:

Մարզասերներին արդեն տեղյակ ենք պահել, որ կիսաեզրափակչում գերծանր քաշային գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը անհաջողության է մատնվել:

48 կգ քաշային երևանցի Վահե Բադալյանն էլ 0:3 (28:29, 27:30, 28:29) հաշվով զիջեց հունգարացի Գաբոր Վիրբանին նույնպես կստանա բրոնզե պարգև:
Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից  Մնացական Հարությունյանը (52 կգ), Արտուշ Հովսեփյանը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (66 կգ), Վան Մելիքյաը ն(75 կգ) պարտվել էին քառորդ երզափակչում և 5-7-րդ տեղերը զբաղեցնողների թվում են:

Հայաստանից ռինգ էր դուրս եկել 12 մարզիկ:

Լավ է, որ մերոնք բրոնզե մեդալներով կվերադառնան, սակայն սա այն արդյունքը չէ, որն ակնկալվում էր, սպասելիքներն ավելին էին:Նախկինում միջազգային պատանեկան ռինգում Հայստանի ներկայացուցիչներն ավելի ակնառու ձեռքբերումների են հասել:

Նույն շարքից