Սպորտ 

Սյուզի Քենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

analitik.am

Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով  պրոֆեսիոնալ մարզուհիների աշխարհի չեմպիոն  27-ամյա Սյուզի Քենտիկյանը  պաշտպանեց տիտղոսը: 

Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող հայ մարզուհին 10 ռաունդանոց մրցամատում միավորներով հաղթեց  ճապոնուհի 39-ամյա բռնցքամարտիկ Նաոկո Ֆուդզիոկային:

Ռինգում հավասար պայքար էր ծավալվել: Այդուհանդերձ, հայ մարզուհին ոչ մեծ առավելություն ուներ: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց Քենտիկյանին:

Հաջողությունից հետո հետո ռինգում բարձրաձայնվեց, որ հաղթանակը նվիրվում հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հավելենք, որ Քենտիկյանն այս տարվա մայիսի 31-ին մրցել էր IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմի հետ և 9-րդ ռաունդում տեխնիկական նոկուտով հաղթել:

 

Նույն շարքից