Սպորտ 

Ուշագրավը` բռնցքամարտի Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարում

analitik.am

Երևանի «Դինամո» մարզասրահում մեկնարկեց հայկական բռնցքամարտի երախտավոր, Խորհրդային Միության առաջնության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի բռնցքամարտի հուշամրցաշարը: Այն ընտրական է, ստուգատեսի արդյունքով կհամալրվի Հայաստանի հավաքականը:

Առաջին օրը ռինգ դուրս եկան 49 կգ, 60 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ և +91 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Ներկայացնենք առավել ուշագրավ մրցամարտերից մի քանիսը:

49 կգ քաշային գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Գևորգ Թովմասյանի նկատմամբ

75 կգ քաշային  Հայաստանի չեմպիոն,  միջազգային մրցաշարերի հաղթող գյումրեցի Արման Հովհիկյանին ընդամենը մեկ ռաունդ դիմադրեց  վանաձորցի Արայիկ Հարությունյանը:

81 կգ քաշային կարգում դժվարին հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի անդամ Նիկոլ Արությունովը: Նրա մրցալիցն Աղասի Էլիզբարյանն էր: Իսկ ահա, 91 կգ քաշային  Հենրիկ Սարգսյանը առանց մեծ ջանքերի  առավելության հասավ Կարեն Հակոբյանի նկատմամբ:

Վաղը ռինգ դուրս կգան 52 կգ, 56 կգ , 64 կգ, և 69 կգ քաշային բռնցքամարտիկները:

 

 

Նույն շարքից