Սպորտ 

Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարում. եղբայրը`ընդդեմ եղբոր

analitik.am

Երևանի «Դինամո» մարզասրահում այսօր պայքարը շարունակեցին Վաչիկ Մկրտչյանի  բռնցքամարտի հուշամրցաշարի  մասնակիցները: Ռինգ էին դուրս եկել 56 կգ, 64 կգ, 69 կգ, 81 կգ, 91 կգ և +91 կգ քաշային  մարզիկները: 

Ներկայացնենք տարբեր քաշային կարգերում արձանագրված ուշագրավ իրադարձությունները:

56 կգ քաշային, Հայաստանի գործող չեմպիոն Հենրիկ Մոքոյանը առավելության հասավ Վահան Սարգսյանի նկատմամբ:

64 կգ քաշային, գյումրեցի Հովհաննես Բաչկովը դժվարին պայքարում հաղթեց Ռադիկ Գրիգորյանին: 

69 կգ քաշային  Վլադիմիր Մարգարյանը վստահ հաղթանակ տարավ Մովսես Թորոսյանի նկատմամբ:

81 կգ քաշային, 2012-ի աշխարհի  երիտասարդների չեմպիոն Նիկոլ Արությունովը  հաղթեց Լևոն Բաբայանին և եզրափակչում հանդես գալու իրավունքի արժանացավ:

Եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև Վազգեն Շահվերդյանը, որը պարտության մատնեց Արամ Ջավադյանին:

91 կգ քաշային  Ռազմիկ Հարությունյանը պարտվեց Ռաֆայել Սիմոնյանին: Իսկ Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արթուր Համբարձումյանի նկատմամբ: Գերծանր քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Հակոբյան եղբայրները: Կիսաեզրափակչում ավագ եղբայրը՝ Հակոբը հաղթեց Ազատ Դավթյանին, իսկ Նարեկը` առավելության հասավ Արկադի Հարությունյանի նկատմամբ:

 

Նույն շարքից