Սպորտ 

Երիտասարդ բռնցքամարտիկը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոնին

analitik.am

Վաղը՝ նոյեմբերի 22-ին, Երևանի «Դինամո» մարզասրահում կանցկացվեն բռնցքամարտի Վաչիկ Մկրտչյանի հուշմրցաշարի եզրափակիչ հանդիպումները: Մրցամարտերը սկսվելու են ժամը 12-ին:

Իսկ այսօր կայացած կիսաեզրափակիչ մրցամրտերից առանձնացան մի քանիսը:
49 կգ քաշային  Արտյոմ Ալեքսանյանը համառ պայքարում հաղթեց Դավիթ Սարգսյանին: Այս քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, որն առավելության հասավ Հարություն Հարությունյանի նկատմամբ:
52կգ կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման համար կպայքարեն Նարեկ Աբգարյանը և Կորյուն Սողոմոնյանը: Կորյունը հաղթեց Դավիթ Հովհաննիսյանին, իսկ Նարեկը` Բարեղամ Հարությունյանին:
Անսպասելիորեն 56 կգ քաշային երիտասարդ բռնցքամարտիկ Էրիկ Պետրոսյանը  հաղթեց Հայաստանի գործող չեմպիոն Հենրիկ Մոքոյանին, Արսեն Պողոսյանն էլ առավելության հասավ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ:
60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պարտության մատնեց Ժորա Համազարյանին: Արթուր Վարդանյանն էլ առավելության հասավ Արթուր Ներսիսյանի նկատմամբ:
64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը հաղթեց Վահե Սարգսյանին, իսկ գյումրեցի Հովհաննես Բաչկովը` Շավարշ Սողոյանին:
69 կգ քաշային կարգումեզրափակչում մրցելու են Արման Դարչինյանն ու Վլադիմիր Մարգարյանը:
75 կգ քաշային կարգի եզրափակչում գլխավոր մրցանակի համար կպայքարեն Արթուր Սարգսյանը և Արման Հովհիկյանը:

Բոլոր այս բռնցքամարտիկներներն այօր իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին:

Երեկ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը և Վազգեն Շահվերդյանը, 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանն ու Հենրիկ Սարգսյանը,  գերծանր քաշային Հակոբ և Նարեկ Մելքոնյան եղբայրները:

Նույն շարքից