Սպորտ 

Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարում եղբայրները ռինգում խնայեցին իրար

analitik.am

Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտվեց Վաչիկ Մկրտչյանի բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարը: Անցկացվեցին  եզրափակիչ հանդիպումերը:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտության մատնեց Արտյոմ Ալեքսանյանին, 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը` Նարեկ Աբգարյանին,  56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը` Արսեն Պողոսյանին: 60 կգ քաշային կարգում անակնկալ մատուցեց  Սամվել Բարսեղյանը, որը եզրափակչում հաղթեց Հայաստանի չեմպիոն Արթուր Վարդանյանին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն  առավելության հասավ Արթուր Քիրաջյանի նկատմամբ: 

69 կգ քաշային կարգում մրցեցին այս քաշային կարգի Հայաստանի երկու ուժեղագույնները՝ Վլադիմիր Մարգարյանն ու Արման Դարչինյանը: Հանդիպումը շահեց Մարգարյանը:75 կգ քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Հայաստանի չեմպիոն, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող Արման Հովհիկյանը, որն իր բոլոր հանդօպումներն ավարտեց  ժամանակից շուտ: Վճռական մրցամարտում նրա հակառակորդն Արթուր Սարգսյանն էր: 

81 կգ քաշային Նիկոլ Արությունովը մեծ դժվարությամբ առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: 

91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը պարտության մատնեց  Ռաֆայել Սիմոնյանին:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչում մրցեցին Մելքոնյան եղբայրները՝ Հակոբն ու Նարեկը: Ինչպես և սպասվում էր նրանք ռինգում խնայեցին միմյանց, ի վերջո  մրցավարներն  արձանագրեցին ոչ-ոքի: 

Նույն շարքից