Սպորտ 

Իջևանում` բռնցքամարտի նոր մարզասրահ

analitik.am

Այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է բռնցքամարտի մարզասրահ, որը կրելու է օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գ7որգյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը և ուրիշներ:

Իջևանի թիվ 1 հանրակրթական դպրոցի վերանորոգված մարզասրահում տեղադրվել են բռնցքամարտի ռինգ, տանձիկներ: Լիարժեք  մարզումներ անցկացնելու հնարավորություն է ստեղծվել հարյուրավոր պատանիների համար:

 

Նույն շարքից