Տնտեսություն 

Հայկական գինիների ցուցահանդես-համտես Մոսկվայում

analitik.am

Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ  կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, պատվիրակության այլ անդամներ: Ցուցահանդեսին մասնակից շուրջ 15 հայկական ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը Ռուսաստանի գինիների ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերություններին` հնարավորություն ստեղծելով առևտրատնտեսական արդյունավետ համագործակցություն ծավալել:


Միջոցառմանը մասնակից գինու ռուս մասնագետները, համտեսելով ներկայացված գինիների տեսականին, բարձր են գնահատել դրանց  որակական հատկությունները:


Կազմակերպիչները վստահեցրել են, որ նման միջոցառումները լինելու են շարունակական և կազմակերպվելու են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում:

Նույն շարքից