Սպորտ 

Արթուր Աբրահամը` տարվա լավագույն բռնցքամարտիկ

Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը «Boxsport»  ամսագրի կողմից ճանաչվել է 2014-ի լավագույն բռնցքամարտիկ:

Քվեարկությանը մասնակցել են ամսագրի ընթերցողները և մրցույթի հանձնաժողովի անդամները: Արթուրը ստացել է 1053 ձայն: Երկրորդ տեղում Վլադիմիր Կլիչկոն է (775 ): Լավագույն եռյակը եզրափակել է Յոհան Պաբլո Էռնանդեսը (763):

Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները 1755 ձայնով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ:

Աբրահամը 6-րդ անգամ է արժանանում այս մրցանակին, իսկ նրա մարզիչը` 12-րդ անգամ:

 

Նույն շարքից