Սպորտ 

Արթուր Աբրահամը կրկին կմրցի Փոլ Սմիթի հետ

analitik.am

Մարզասերները տեղյակ են, որ գերմիջին քաշային կրգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ճանաչվել է 2014-ի լավագույն բռնցքամարտիկ: Եվ ահա, հայտնի է դարձել, որ նրա  առաջիկա մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է, որին հայ մարզիկը միավորներով հաղթել էր սեպտեմբերի 27-ին։

Հանդիպումը կայանալու է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մարզապալատում:  Այդ տարբերակն է ընտրվել, քանի որ նոյեմբերի 7-ին կայացած Ռոբերտ Շտիգլիցի և Ֆելիքս Շտուրմի մրցամարտում հաղթող չի եղել: Ըստ Աբրահամի, այդ մրցամարտում առավելության է Հասել Շտուրմը, նա է արժանի եղել հաղթանակի: Այդուհանդերձ, Աբրահամը գտնում է, որ երկուսն էլ ուժեղ մրցակիցներ են:

 

Նույն շարքից