Սպորտ 

Հայ բռնցքամարտիկը՝ միջազգային մրցաշարի հաղթող

analitik.am

35-ամյա Գառնիկ Հարությունյանը հաղթող դարձավ Ռիգայում անցկացված բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում:

Ստուգատեսին մասնակցում էին նաև Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Շվեդիայի, Անգլիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի պատվիրակները:

56 կգ քաշային հայ բռնցքամարտիկը եզրափակչում առավելության հասավ Լիտվայի ներկայացուցիչ Դմիտրի Գուտմանի նկատմամբ:

Հավելենք, որ Հարությունյանը սեպտեմբերին բրոնզե մեդալակիր էր դարձել Մախաչկալայում կազմակերպված միջազգային մրցաշարում:

 

Նույն շարքից