Սպորտ 

Գրավախաղերի կազմակերպիչները գերադասելի են համարում Արթուր Աբրահամի հաղթելու հնարավորությունները

Դեռ բավականին ժամանակ կա մինչև WBO վարկածով բռնցքամարտի  գերմիջին քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի միջև կայանալիք ռևանշ-մրցամարտը: Այն Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվելու է  փետրվարի 21-ին;

Գրավախաղերի կազմակերպիչները հաղթողի հիմնական հավանորդ են համարում  Արթուր Աբրահամին։ Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող  հայ բռնցքամարտիկի հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 1,2,  Սմիթի հաղթանակի համար`4,2 գործակիցը։ Ոչ-ոքին գնահատվում է 26 գործակցով։

Հավելենք, որ 2014-ի սեպտեմբերին Աբրահամը միավորներով հաղթել էր Սմիթին:

 

Նույն շարքից