Սպորտ 

Ապրե՛ք խաղաղ, անհոգ և երջանիկ. Արթուր Աբրահամը շնորհավորում է Ամանորը և Սուրբ Ծնունդը

analitik.am

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Նոր տարվա և Սուրբ Ծննդի առթիվ:

Մարզիկի շնորհավորական խոսքում ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ:

Մաղթում եմ սեր, առողջություն և առատություն ամեն հայի ընտանիքում:

Ձեզ համար թող 2015 թվականը նշանավորվի որպես վերելքների, հաջողությունների և հաղթանակների տարի:

Թող որ միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը և հայի անկոտրում կամքը ուղեկցեն մեզ ամեն տարի, միշտ եւ ամեն տեղ:

Բարություն եւ բարեկեցություն բոլորիս ընտանիքներին: Ապրե՛ք խաղաղ, անհոգ և երջանիկ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հարգանքներով ձեր` Արթուր Աբրահամ»:

Նույն շարքից