Սպորտ 

Այսօր Արթուր Աբրահամը կմենամարտի բրիտանացի Փոլ Սմիթի հետ

Բեռլինի «O2 World» մարզապալատում այսօր կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը:


Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով՝ սկիզբը ժամը 1.30 – 1.50-ի ժամանակահատվածում:


Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. 35-ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է:

Նույն շարքից