Սպորտ 

Արթուր Աբրահամը հայտարարել է, որ նոկաուտի կենթարկի մրցակցին, իսկ Փոլ Սմիթը խոստացել է քոթակել Աբրահամին

analitik.am

WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, 34-ամյա  Արթուր Աբրահամը, այսօր Բեռլինում կանցկացնի հերթակամ մրցամարտը եւ կփորձի պահպանել իր տիտղոսը:



Նրա մրցակիցը 32-ամյա բրիտանացի Փոլ Սմիթն է, որը նախորդ մարտում պարտվել էր հենց մեր հայրենակցին: Ի դեպ, պարտվող կողմը չէր համաձայնել մրցավարների հաշված միավորների հետ եւ անընդհատ ռևանշ մրցամարտ էր պահանջում: Արթուր Աբրահամն ի վերջո ընդունել է մարտահրավերը եւ այսօր կրկին մրցելու է բրիտանացու հետ:



Երկու բռնցքամարտիկները լրջորեն են նախապատրաստվել մենամարտին: Արթուր Աբրահամը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նոկաուտի կենթարկի իր մրցակցին, իսկ Փոլ Սմիթը խոստացել է պարզապես քոթակել Աբրահամին ու նվաճել չեմպիոնի տիտղոսը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով՝ սկիզբը ժամը 1.30 – 1.50-ի ժամանակահատվածում:

 


 

Նույն շարքից