Տնտեսություն 

Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Մոսկվա

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նոյեմբերի 29-ին մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:


ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի 2013 թ. իննը ամիսների գործունեությանը, ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում բանկում կիրառվող համակարգին, ինչպես նաև բանկի բյուջեին առնչվող հարցեր:


Այցի ընթացքում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ:

Նույն շարքից