Մարտի 15-ին կայացավ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի 7-րդ համագումարը՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նախագահությամբ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ համագումարի օրակարգի հիմնական հարցը հայ բռնցքամարտիկների մասնակցությունն էր Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:
Այս հարցը դրվեց քվեարկության և 70 կողմ, 2 դեմ ձայներով որոշվեց, որ հայ բռնցքամարտիկները պետք է մասնակցեն այդ խաղերին: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մարտի 18-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունից հետո կորոշվի, թե որ մարզիկները կներկայացնեն մեր երկիրը: