Սպորտ 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բաքու կմեկնի Կարեն Աղամալյանի գլխավորությամբ

analitik.am

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 7-րդ համագումարում պաշտոնապես որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:



Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել է մարզիկների հետ  Բաքու մեկնելուց: ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ ընտրանին Եվրոպական անդրանիկ խաղերին կմեկնի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ:



Ստուգատեսին մասնակցող հավաքականի կազմը պարզ կդառնա Հայաստանի առաջնության ավարտից հետո:



Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրոպական խաղերն անցկացվելու են՝ հունիսի 12-ից 28-ը:

Նույն շարքից