Սպորտ 

Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

analitik.am

Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնացկում են կաշվե ձեռնոցի Հայաստանի ուժեղագույն ներկայացուցիչները:

 

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ և 81կգ քաշային կարգի մարզիկները: 56 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին «Արաբկիր» մարզադպրոցի սան Հենրիկ Մոքոյանը , «Վլադիմիր Ենգիբարյանի» մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մովսիսյանը և դինամոյական Էրիկ Պետրոսյանը:

 

60 կգ քաշային կարգում գեղեցիկ հաղթանակ տոնեց Կարեն Տոնականյանը, ով առավելության հասավ Ժորա Համազարյանի նկատմամբ, Հայրիկ Նազարյանն էլ ուժեղ գտնվեց Արթուր Ներսիսյանի հետ պայքարում: 64 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը, ով պարտության մատնեց Վարդան Հովհաննիսյանին, 69 կգ քաշային Գոռ Ջևելիկյանն էլ առավելության հասավ Վահրամ Գրիգորյանի նկատմամբ: 81 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Նիկոլ Արությունովը, Մհեր Պողոսյանը Արման Հովհիկյանը, Հարություն Ավետիսյանը, Արտյոմ Գալստյանը և Վազգեն Շահվերդյանը:

 

Վաղը՝ մարտի 19-ին ռինգը կտրամադրվի 56, 64, 75, և գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկներին:


Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նույն շարքից