Սպորտ 

Շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

analitik.am

Երևանի «Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը։ Մի քանի քաշային կարգերում տեղի են ունեցել քառորդ եզրափակչի մենամարտերը:



56 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ է տարել Արամ Ավագյանը, ով գեղեցիկ ոճով առավելության է հասել Էդգար Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթել են նաև Սուրեն Առաքելյանը, Հենրիկ Մոքոյանը և Էրիկ Պետրոսյանը:



64 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Սուրեն Մանուչարյանին , Արա Պուլուզյանն էլ առավելության է հասել Արթուր Վահանյանի նկատմամբ : Այս քաշային կարգում հաղթանակ են տարել նաև գյումրեցի Հովհաննես Բաչկովն ու Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Գևորգ Ղազեյանը:



75 կգ քաշային կարգում Արայիկ Հարությունյանը պարտության է մատնել Խաչատուր Նազարյանին։ Գագիկ Բոյանն էլ առավելության է հել Մանուկ Դիլանյանի նկատմամբ: Դժվար պայքարում հաղթել է նաև Արթուր Սարգսյանը: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Սերգեյ Սարգսյանը առավելության է հասել Ջոն Հարությունյանի նկատմամբ:


 

Գերծանր քաշային կարգում կայացել է մեկ մենամարտ: Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող երկու բռնցքամարտիկների ՝ Աղասի Մեհրաբյանի և Վլադիմիր Նազարյանի մենամարտում առավելության է հասել Մեհրաբյանը:



Այսօր` մարտի 20-ին ռինգ դուրս կգան 60կգ, 69կգ, 81կգ և գերծանր քաշային կարգի մարզիկները: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Նույն շարքից