Սպորտ 

Արցախցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը «ոսկե» մեդալ է նվաճել մուայ թայ բռնցքամարտի աշխարհի 12–րդ առաջնությունում

analitik.am

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող արցախցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը «ոսկե» մեդալ է նվաճել մուայ թայ բռնցքամարտի աշխարհի 12–րդ առաջնությունում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի մուայ թայ ֆեդերացիայի ղեկավար Արամ Աբրհամյանը։


 

«Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությանը մասնակցել են 90 երկրների մարզիկներ, և պայքարը թեժ էր։ Մեր մարզիկները մրցում էին աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ»,– ասաց Աբրահմյանը։



Ըստ նրա, Հայրապետյանը փայլուն ներկայացրեց Հայաստանը մինչև 71 կգ քաշային կարգի պատանիների մրցումներում։



«Դեռևս 2014 թվականի նոյեմբերին նա ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում Վիլնյուսում խառը մարտերում` եզրափակչում նոքաութի ենթարկելով բելառուս մարզիկին»,– ասաց Ֆեդերացիայի ղեկավարը։

 

 

Նույն շարքից