Սպորտ 

Գերմանիայում հայ երկու մարզուհիները հիանալի են հանդես եկել

analitik.am

Մրցաշրջան 2015-ում հայ բռնցքամարտիկները նվաճեցին առաջին ոսկե մեդալը:



Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռմցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Գերմանիայում անցկացված միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 2 մարզուհի՝ 2014 թվականի աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ինչպես նաև Անի Հովսեփյանը:



Գերմանիայում մեր երկու մարզուհիներն էլ հիանալի հանդես եկան բարձր պահելով հայկական բռնցքամարտի պատիվը:



Անուշ Գրիգորյանը հավասարը չունեցավ 51 կգ քաշային կարգում և եզրափակչում էլ գրագետ մենամարտով հաղթելով շվեդուհի Կատրին Նորենին նվաճեց չեմպիոնի տիտղոսը:



Իսկ 57 կգ քաշային Անի Հովսեփյանը վստահ հաղթանակներով հասավ եզրափակիչ և միայն եզրափակչում զիջեց իտալուհի փորձառու բռնցքամարտիկ Իռմա Տեստաին և արժանացավ արծաթե մեդալի:



Սա մեր աղջիկների համար կարևոր փորձ էր մայիսի 14-24-ը Թայվանի մայրաքաղաք Թայպեյում կայանալիք աղջիկների՝ երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությունից առաջ: Նշենք, որ թե՛ Անին ու թե՛ Անուշը մասնակցելու են երիտասարդների առաջնությանը (մինչև 18 տարեկաններ):

Նույն շարքից