Սպորտ 

Ջասթին Բիբերը կրկին ռինգ կուղեկցի Ֆլոյդ Մեյվեզերին

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ռինգ դուրս կգա բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ՝ Մենի Պակյաոյի հետ մարտից առաջ, հայտնում է gazeta.ru-ն։

 



Ավելի վաղ 21-ամյա արտիստն արդեն ուղեկցել է Մեյվեզերին ռինգ։ Այս անգամ նա կկատարի «Get Money» երգը։

 



5 քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մեյվեզերի և մինչև 66.7 կգ քաշային կարգում WBO-ի վարկածով չեմպիոն Պակյաոյի մարտը տեղի կունենա մայիսի 2-ին Լաս Վեգասում։  Այս մարտի բոլոր տոմսերը վաճառվել են 15 րոպեում։

Նույն շարքից