Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Կարեն Աղամայանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 2 մեդալ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը եզրափակչում համառ պայքարում զիջել է ղազախ մարզիկին ու նվաճել արծաթե մեդալ: Իսկ 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանն էլ արժանացել է բրոնզե մեդալի: