Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն անհաջող էր հանդես եկել վերջերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում, սակայն առջևում
նոր մեկնարկներ են, որոնց պետք է լրջորեն նախապատրաստվել: Դեռևս պարզ չէ` մերոնք մասնակցելո՞ւ են նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը, թե՞
ոչ:
Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը նախապատրասվում է: Մեր երկրի 7 ըմբիշ, 2 մարզիչ, 1 մրցավար մեկնել են Դաղստանի Խասավյուրտ քաղաք: Մերոնք կարողությունները
կփորձեն միջազգային մրցաշարում:
Հոկտեմբերի 22-ին էլ Հայաստանի հավաքականի մեկ այլ կազմ կմեկնի Վլադիկավկազ` նույնպես միջազգային մրցաշարի մասնակցելու համար: