Սպորտ 

Հայաստանի ըմբիշներից լավագույն վարկանիշն ունի Արթուր Ալեքսանյանը

analitik.am

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի դասակարգման աղյուսակներում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունի 98 կգ

քաշային հուհնահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Նա պահպանել է առաջին տեղը: 75 կգ քաշային աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը առաջադիմել է մեկ «քայլով»  և երկրորդ տեղում է:

Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից լավագույնը Դավիթ Սաֆարյանն Է: 65 կգ քաշային Եվրոպայի, աշխարհի չեմպիոնը  նահանջել է 10-րդ տեղ: 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 15-րդն է, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը` 20-րդը:

 

Նույն շարքից