Սպորտ 

Հայաստանի ըմբիշներին Վլադիկավկազում չհաջողվեց զարգացնել հաջողությունը

Վլադիկավկազի մարզապալատում ավարտվեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին Ռուսաստանի մարզիկներից բացի, մասնակցեցին ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Սլովակիայի, Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչները:
Մրցաշարի երկրորդ օրը պարգևները խաղարկեցին 74, 86, 97 և 125 կգ քաշային ըմբիշները:

Հայաստանի հավաքականից  մրցագորգում կարողությունները փորձեցին Գրիգոր Գրիգորյանը, Գևորգ Համբարձումյանը (երկուսն էլ` 74 կգ), Արման Մկրտչյանն ու Խաչիկ Շառոյանը (երկուսն էլ` 86 կգ), Վիկտոր Կազիշվիլին (97 կգ), Հարություն Դիլբարյանը (125 կգ):  Ցավոք, Մեր  ըմբիշներին նհաջողությունն ուղեկիղ չեղավ: Հայաստանի պատվիրակները անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Հիշեցնենք, որ  ստուգատեսի առաջին օրը 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և Արտակ Հովհաննիսյանը դարձել էին  ոսկե և արծաթե մեդալակիր:

Նույն շարքից