Սպորտ 

Մեդալներ` Ամբրոլաուրիում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարում

analitik.am

Վրաստանի Ամբրոլաուրի քաղաքում անցկացված  միջազգային պատանեկան մրցաշարում ուժերը չափեցին  Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի , Հայաստանի ազատ ոճի 450 ըմբիշներ: Մեր երկիրը ներկայացնելու պատիվը վստահվել էր Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցի հավաքականի 15 մազիկների: Մերոնք անմասն չմնացին խաղարկված մեդալներից և վերադարձան մեկական ոսկե, արծաթե, բրոնզե պարգևով:

Հաղթող ճանաչվեց 63 կգ քաաշային Դավիթ Գևորգյանը: 29 կգ քաշային Շմավոն Թևանյանը, պարտվելով միայն եզրափակչում, բավարարվեց արծաթե մեդալով: 54 կգ քաշային Գոռ Հակոբյանը կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

 

Նույն շարքից