Տնտեսություն 

Թեհրանում կայացել է «Հեռուստամարաթոն-2013»-ի մեկնարկի արարողությունը

analitik.am

Թեհրանում ՀՀ դեսպանությունում, այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:


Հեռուստամարաթոնի մեկնարկի առիթով ելույթով հանդես է եկել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի  դերը և գործունեությունը:


Այնուհետեւ ԻԻՀ-ում Հիմնադրամի անցյալ տարիների կատարած գործունեության վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որին հաջորդել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հայրապետական օրհնությունը և բարեմաղթանքները Հիմնադրամին:


Հեռուստամարաթոնի մեկնարկի արարողությանը ներկա են եղել իրանահայ բարերարներ, հյուրեր:

Նույն շարքից