Սպորտ 

Արթուր Ալեքսանյանը կարողությունները կփորձի ըմբշամարտի Գերմանիայի ակումբային առաջնությունում

analitik.am

Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականը դեկտեմբերի 10-ից ուսումնամարզական հավաք է սկսելու  Ծաղկաձորում:

Իսկ մինչև այդ մեր թիմի առաջատարը` աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 4-5 գոտեմարտ կանցկացնի Գերմանիայի ակումբային առաջնությունում: Նա երեկ մեկնեց Գերմանիա, որպեսզի համալրի Մայնցի ակումբի կազմը:

Հավելենք, որ արդեն մի քանի տարի 75 կգ քաշային  աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես է գալիս «KSV–Aalen-05» թիմի կազմում:

Նույն շարքից