Սպորտ 

Հայտնի դարձան ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան երևանյան միջազգային հուշամրցաշարի հաղթողները

analitik.am

Երևանի «Դինամո» մարզասրահում անցկացվեց  Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և միջազջային կարգի վարպետ Եղիշե Կարապետյանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային 6-րդ հուշամրցաշարը: Կարողությունները փորձեցին  Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի մարզիկները: 

Հաղթողներ դարձան՝ Ռազմիկ Պապիկյանը (42 կգ, ՕՀՔ), Հրաչյա Մարգարյանը (46 կգ, Արտաշատ), Մուրմոհամեդ Միգվիդինովը (50 կգ, Ռուսաստան), Վազգեն Թևանյանը (54 կգ, Արտաշատ), Վանո Գոդելաշվիլին (58 կգ, Վրաստան), Գեղամ Գալստյանը (63 կգ, Արտաշատ), Արման Ասատրյանը (69 կգ, Վանաձոր), Մուհամադ Կնոդաբաղիսին (76 կգ, Իրան), Ասլան Գիցոևը  (85 կգ, Ռուսաստան), Գեորգի Իմալավան  (100 կգ, Վրաստան):

Նույն շարքից