Սպորտ 

Հատուկ մրցանակ՝ հաղթող դարձած հայ ըմբիշին

Ռուսաստանի Տարկո-Սալե քաղաքի մարզապալատում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որում տանտերից բացի հանդես էին գալիս Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Սերբիայի և Հայաստանի ներկայացուցիչները, փայլուն մրցելույթ ունեցավ Միհրան Հարությունյանը:

Մեր մարզիկը, կարողությունները փորձելով իր համար նոր՝ 71 կգ քաշային կարգում, առավելության հասավ բոլոր մրցակիցների նկատմամաբ և իրավունք ստացավ առաջին տեղի հանար պայքարել եզրափակչում: Վճռական գոտեմարտում էլ նա հաղթելու ոչ մի հույս չթողեց տանտերերից Վիկտոր Սատրիկովին, վստահորեն հաղթեց մրցակցին և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Հավելենք, որ Հարությունյանը, ցուցադրած բարձր վարպետության համար, ստուգատեսի կազմակերպիչների կողմից ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ և արժանացավ հատուկ մրցանակի:

Նույն շարքից