Հունահռոմեական ոճի գյումրեցի 98 կգ քաշային ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ մրցելույթներ է ունենում Գերմանիայի թիմային առաջնությունում:
Նրա ակումբը` «Մայնց-88»-ը, երկու հադիպում է անցկացրել և 23-ամյա հայ ըմբիշը երկու հաղթանակ է տարել:
Առաջնության 8-րդ տուրում «Մայնց-88»-ը> 17:7 հաշվով առավելության հասավ «Մանսֆելդեր Լանդի» նկատմամբ: Ալեքսանյանը 16:0 հաշվով հաղթեց 41-ամյա գերմանացի ըմբիշ Օրլին Մեյբներին: Ապա «Մայնց-88»-ը թեև 9:11 հաշվով զիջեց «Կյոլերբախին», սակայն Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն, 32-ամյա ֆրանսիացի ըմբիշ Մելոնին Նումոնվիին: Ընդ որում, չեմպիոնի կոչման համար հիմնական պայքարն ընթանում է «Մայնց-88»-ի, որը 7 հաղթանակ է տարել, 2 պարտություն կրել և «Կյոլերբախի» միջև:
Ալեքսանյանի թիմը 10-րդ տուրում` նոյեմբերի 23-ին կմրցի աղյուսակը եզրափակող «Աախեն-Վալհեյմի», իսկ նոյեմբերի 29-ին կայանալիք հաջորդ տուրում` «Լյուկենվալդերի» հետ, որն աղյուսակի 3-րդ հորիզոնականում է: