Սպորտ 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը

analitik.am

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ այսուհետև աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը կմասնակցեն ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոչ թե 10-ական, այլ՝ 8-ական թիմեր:

Սեպտեմբերին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության թիմային արդյունքներով մեր երկրից հանդես կգա միայն հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին:

Մրցաշարը կայանալու է 2015-ի փետրվարի 19-20-ը Թեհրանում (Իրան): Այդ պատվին արժանացել են՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Կուբայի, Սերբիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի հավաքականները:

Ազատ ոճի ըմբշամարտի թիմերը հարաբերությունները կորոշեն պրիլի 11-12-ը Լոս Անջելեսում (ԱՄՆ): Պայքարի ոլորտ կներգրավվեն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, ԿԺԴՀ-ի,  Կուբայի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ճապոնիայի հավաքականները:
Ազատ ոճի ըմբշամարտի կանանց թիմային մրցումները կկայանան մարտի 7-8-ը Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան): Մասնակից հավաքականներ են` 1. Ճապոնիա, 2. ԱՄՆ, 3. Ուկրաինա, 4. Մոնղոլիա, 5. Գերմանիա, 6. Ռուսաստան, 7. Ադրբեջան, 8. Շվեդիա:

Եթե մերոնք հրաժարվեն մասնակցել, ապա պետք է մեծ տուգանք վճարեն:

Նույն շարքից