Սպորտ 

Երևանում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Գագիկ Առաքելյանի հուշամրցաշարը

Այսօր Երևանի «Դինամո» մարզասրահում  մեկնարկեց ԽՍՀՄ սպորտի վարպետ, Խորհրդային Միության և միջազգային մրցաշարերի հաղթող Գագիկ Առաքելյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան 17-րդ հուշամրցաշարը: 

Մեկնարկային օրը հաղթողներ դարձան Ռազմիկ Միսակյանը  (50 կգ, ՕՀՔ), Գագիկ Ակուլյանը (60 կգ, «Դինամո»), Տիգրան Մնացականյանը  (74 կգ, ՕՀՔ), Ռազմիկ Պողոսյանը (96 կգ, Վանաձոր):

Վաղը մրցագորգ դուրս կգան 55, 66, 84, 120 կգ քաշային ըմբիշները:

 

Նույն շարքից