Սպորտ 

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները պարգևների արժանացան Ֆրանսիայում

Ֆրանսիայի Նիցա քաղաքի մարզապալատում կայացած  Անրի Դելանիի ավանդական 40-րդ հուշամրցաշարին մասնակցեցին 28 երկրներիի 119 մարզիկներ: Մեր երկրի պատվրակներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Հայաստանից կարողությունները փորձեց 5 ըմբիշ:
65 կգ քաշային  Դավիթ Սաֆարյանը հաղթեց իտալացի Անջելո Կոստային (12:2), ֆրանսիացի Քրիստոֆ Կլավիերին (10:0), ռումինացի Վալենտին Պոպեսկուին (12:1), սակայն եզրափակչուոմ 5:7 հաշվով պարտվեց ամերիկացի Արոն Պիկոյին և բավարարվեց 2-րդ տեղով:
Այս քաշային կարգում հանդես եկած Արթուր Առաքելյանը 1/8-րդ եզրափակաչում 1:6 հաշվով պարտվեց վրացի Դավիթ Բերձնիշվիլիին:
57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը հաղթեց Կանադայի պատվիրակ Սքոթ Շիլլերին (10:4 ) ու ռուսաստանցի Զալիմխան Դաուդովին (5:5, վերջին միավորը վաստակելու շնորհիվ), բայց կիսաեզրափակչում 4:13 հաշվով զիջեց ապագա հաղթողին`վրացի Բեկա Բուջիաշվիլիին: 3-րդ տեղի համար գոտեամարտում Բարսեղյանը  8:2 հաշվով առավելության հասավ ղազախստանցի Նուրկիեն Կայիրբեկովի նկատմամաբ:
3-րդը ճանաչվեց նաև 74 կգ քաշային  Գրիգոր Գրիգորյանը: Նա հաղթեց Աբիլալխա Նուրսուլաթանովին (9:4), ֆրանսիացի Յանիկ Չաուզեթին (10:0) , սակայն կիսաեզրափակչում 1:8 հաշվով զիջեց ղազախստանցի Ազամատ Օմուրժանովին: Իսկ բրոնզե մեդալի համար գոտերմարտում Գրիգորը  7:2 հաշվով պարտության մատնեց իսպանացի Ռաֆայել Մոտային:
86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 1/8-րդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Մարզինսկիին, սակայն քառորդ եզրափակչում 2:4 հաշվով զիջեց ղազախ Ադիլեթ Դավլումբաևին:
Թիմային հաշվարկով  հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ. 1.Վրաստան ՝ 53 միավոր, 2. Ֆրանսիա ՝ 39 միավոր, 3. Հայաստան՝ 28 միավոր

 

Նույն շարքից