Սպորտ 

Երևանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Գագիկ Առաքելյանի հուշամրցաշարը

analitik.am

Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտեց ԽՍՀՄ սպորտի վարպետ, Խորհրդային Միության ու միջազգային մրցաշարերի հաղթող Գագիկ Առաքելյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշարը:

Ստուգատեսի երկրորդ օրը հուշամրցաշարի հաղթողներ դարձան՝ Հովիկ Պետրոսյանը (55 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ),  Սարգիս Հովսեփյանը (84 կգ) և Հովհաննես Մագաթյանը (120 կգ):

 Հիշեցնենք, որ հուշամրցարի առաջին օրը պատվո պատվանդանի 1-ին աստիճանին էին կանգնել Ռազմիկ Միսակյանը (50 կգ), Գագիկ Ակուլյանը (60 կգ), Տիգրան Մնացականյանն (74կգ), Ռազմիկ Պողոսյանը (96 կգ):

Նույն շարքից