Սպորտ 

Ըմբիշ Արթուր Շահինյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

analitik.am

Ղազախսատանի Սեմե քաղաքի մարզապալատում կայացաշ հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Հարավային Կորեայի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հունգարիայի, Ղազախստանի և Հայաստանի ուժեղագույն ըմբիշները, 85 կգ քաշայինների պայքարում հաղթեց Արթուր Շահինյանը: 27-ամյա մարզիկը, որը Եվրոպայի առաջնությունների կրկնակի բրոնզե կեդալակիր է, եզրափակչում առավելության հասավ Ղրղզստանի պատվիրակ Ազատ Բեյսեբեկովի նկատմամբ և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Մրցանակներ ու դրամական խոշոր պարգևներ խաղարկվեցին օլիմպիական 6 քաշային կարգերում:
Մյուս 5 քաշային կարգերում հաղթողներ դարձան՝ ռուսաստանցիներ Մինգիյան Սեմյոնովը (59  կգ), Նիկիտա Մելնիկովը (98 կգ), ղազախստանցիներ Այբեկ Եսենխանովը (66 կգ), Նուրմահան Տինալիևը (130 կգ), Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Հու Վոն (75 կգ):

Նույն շարքից