Սպորտ 

Հայաստանի ըմբիշների անհաջող մրցելույթը` աշխարհի թիմային առաջին առաջնությունում

analitik.am

Իրանի Աբադան քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջին առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր «Դինամո» մարզընկերության թիմը: Մերոնց հաջողությունն ուղեկից չէր: «Դինամոյի» կազմում էին`Գոռ Ներսեսյանը, Հովհաննես Վարդերեսյանը, Արմեն Մելիքյանը, Ռուբեն Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը, Կարեն Աբգարյանը:

Մարզիչ Արսեն Մագբեցյանի թիմը նախնական փուլում տարավ չորս հաղթանակ և կրեց 4 պարտություն: Հետո մերոնք զիջեցին  Թուրքիայի և Կուբայի ներկայացուցիչներին:

Աշխարհի ակումբային առաջնության հաղթող դարձավ Իրանի առաջին թիմը: Այն եզրափակչում պարտության մատնեց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքը ներկայացնող Սամուրղաշև եղբայրների ակումբի թիմին:Երրորդ մրցանակը բաժին հասավ Թուրքիայի ներկայացուցիչներին: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրները որպես պարգև  ստացան համապատասխանաբար 25 հազար, 15 հազար և 10 հազար դոլար:

 

Նույն շարքից