Տնտեսություն 

«Ռոսատոմը» կօգնի ՀԱԷԿ-ին հզորացնել միջուկային անվտանգությունը

analitik.am

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները համաձայնագիր կստորագրեն միջուկային անվտանգության ոլորտում գործակցության մասին: Ըստ ՌԴ վարչապետ  Դմիտրի Մեդվեդևի կարգադրության Ռուսաստանի կառավարության անունից բանակցությունները կշարունակեն և համաձայնագիրը կսորագրեն «Ռոստեխնադզորն» ու «Ռոսատոմը»:

Կողմերը գործակցելու են Հայաստանի միջուկային անվտանգության ենթակառուցվածքները Հայկական ԱԷԿ-ի շահագործման ու նոր էներգաբլոկերի կառուցման ոլորտում կատարելագործելու համար:

Մեր կառավարությունը 2012 թ. ապրիլին 10 տարով երկարացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Կառավարական որոշման մեջ ասվում է, որ ՀԱԷԿ երկրորդ բլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011 թվականին 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, լիցենզիայի ժամկետը սպառվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին: Սակայն սեպտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն ԱԷԿ շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը: 

Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5-7 մլրդ դոլար և 5-7 տարի: 

Նույն շարքից