Դեկտեմբերի 21-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզապալատում կկայանա ըմբշամարտի երեկո, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչը:
Հունահռոմեկան ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014-ի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմրցի ամերիկացի 23-ամյա Կայլ Դեյկի հետ:
Մնում է սպասել, որ տարեմուտին հայ ըմբիշը ևս մեկ անգամ կհաստատի իր բարձր կարգը և ամանորյա նվեր կմատուցի իրեն ու մարզասերներին: